ՆՀ НА NA


Home

 


Հետևյալ խնդիրներն իրականացվում են տարբեր ծրագրերի միջոցով` 3 հիմնական ուղղություններով.

           1.   Նոր սերնդի/երեխաներ և երիտասարդություն/ դաստիարակություն
  • Նպաստել մտավոր աճին, անհատականությունների ձևավորմանը` տարբեր կրթական ծրագրեր և անհատական աշխատանք:

  • Նպաստել մտավոր զարգացմանը և մտավոր ունակությունների` վերլուծելու, սինթեզելու և նոր գաղափարներ առաջադրելու, բարձրացմանը` հատուկ կրթական ծրագրեր ու քննարկումներ:

  • Կազմակերպել բարոյական և հայրենասիրական դաստիարակությունը, վեհ գաղափարների և բարոյական արժեքների տարածում` դասախոսություններ, թրեյնինգներ, սեմինարներ, կրթամշակութային միջացառումներ, գրքերի հրապարակում և այլն:

  • Աջակցել հոգևոր զարգացմանը` թրեյնինգներ հատուկ «Փնտրողների Դպրոց»-ում:

  • Նպաստել քաղաքացիական կրթությանը, մասնակցությանն ու լիդերությանը` քաղաքացիական կրթության դպրոցներ, խմբային աշխատանքներ, սեմինարներ, մրցույթներ:

  • Նպաստել կոնֆլիկտի, սթրեսի և այլ հոգեբանական խնդիրների կարգավորմանը` հոգեբանական թրեյնինգներ և անհատական աջակցություն:

  • Նպաստել նոր էլիտայի ձևավորմանը` հատուկ կրթական ծրագրեր «Մենք» ակումբում:

          2.   Հոգևոր և Հոգեբանական Զարգացում

  • Աջակցել հոգևոր զարգացմանը հոգևոր Ուսմունքների տարածման միջոցով` դասախոսություններ «Ուղու Կոնցեպցիա» տարբեր Ուսմունքներում:

  • Նպաստել հոգևոր զարգացմանը և Տիբեթի մշակույթի և կրոնի հետ ծանոթացմանը` զրույցներ Տիբեթի մասին թեյի սեղանի շուրջ:

  • Աջակցել հոգևոր և մտավոր զարգացմանը` Տիբեթի /նաև որոշ այլ Ուսմունքների/ հոգևոր պրակտիկաների /մեդիտացիայի/ դասընթացներ, անհատական խորհրդատվություն:

  • Նպաստել մտավոր զարգացմանը` ռելաքսացիայի և կենտրոնացման` ուշադրության, զգոնության, հիշողության և գիտակցության, զարգացման դասընթացներ:

  • Աջակցել հոգեբանական զարգացմանը` հոգեբանական թրեյնինգներ ինքնաճանաչման և ինքնագնահատականի շուրջ, հոգեբանական անհատական խորհրդատվություն:

  • Աջակցել հոգեբանական խնդիրների /սթրես, կոնֆլիկտ և այլն/ կարգավորմանը` հոգեբանական թրեյնինգներ համապատասխան թեմաներով, հոգեբանական անհատական խորհրդատվություն:

  • Նպաստել երիտասարդների անհատական սոցիալականացմանը` շփման և հաղորդակցման  հմտությունների զարգացում` հոգեբանական թրեյնինգներ համապատասխան թեմաներով:

           3.   Ազգային և Քաղաքացիական Գործունեություն

  • Նպաստել Ազգային Վերածննդին, Ազգային գաղափարախոսության և Ազգային Արժեքային համակարգի վերակենդանացմանն ու վերաձևավորմանը` ազգային ինքնության հարցերի շուրջ դասախոսություններ, բաց քննարկումներ, սեմինարներ:

  • Բարձրացնել Հայության քաղաքացիական և ազգային ինքնագիտակցությունը` բաց քննարկումներ և սեմինարներ, կազմակերպության գործունեության լուսաբանում:

  • Նպաստել իրական Ազգային Էլիտայի ձևավորմանը` ազգային ինքնության հարցերի և ազգային գաղափարախոսության վերաբերյալ հատուկ սեմինարներ «Ով է հայը» ակումբում:

  • Նպաստել հասարակության իրազեկմանը և ընդգրկմանը քաղաքացիական գործընթացներին` սեմինարներ և զանգվածային միջոցառումներ, ինչպես նաև ԶԼՄ-ների միջոցով /հոդվածներ, ռադիո- և հեռուստաելույթներ/:

  • Նպաստել Հայոց պետության կայացմանը, ամրապնդմանն ու հզորացմանը` առկա խնդիրների վրա համապատասխան կառույցների ուշադրության  սևեռում և դրանց հնարավոր լուծումների առաջարկում:

  • Նպաստել Համայնքի հզորացմանը` համայնքային բազմաբնույթ ծրագրեր: