|
Կազմակերպության հիմնական նպատակներն են.
-
Անհատականությունների ձևավորումը և հոգևոր զարգացումը,
-
Ավանդության և Հոգևոր Լույսի պահպանումն ու վերակենդանացումը,
-
Հայաստանի զարգացումը և Հայոց ազգի վերածնունդը` ազգային գաղափարախոսության վերակենդանացման վրա հիմնված ազգի համախմբման միջոցով:
Կազմակերպության խնդիրներն են.
-
Նպաստել մարդու հոգևոր զարգացմանը,
-
Նպաստել մարդու /հատկապես` երիտասարդի/ մտավոր աճին,
-
Սերմանել բարոյական և հայրենասիրական արժեքներն ու գաղափարները հայության, մասնավորապես` նոր սերնդի մեջ,
-
Տարածել վեհ գաղափարներ ու արժեքներ, մասնավորապես` նոր սերնդի շրջանում,
-
Պաշտպանել աճող սերնդի գոյը, ապահովել երեխաների և երիտասարդության լիարժեք զարգացման համար անհրաժեշտ պայմաններ,
-
Նպաստել երիտասարդության հոգեբանական կայունությանն ու անհատական սոցիալականացմանը,
-
Դաստիարակել և կրթել երիտասարդ լիդերների, ապահովել երիտասարդության մասնակցությունը,
-
Նպաստել իրական Ազգային Էլիտայի ձևավորմանը,
-
Բարձրացնել հասարակության քաղաքացիական և ազգային ինքնագիտակցությունը և կրթական մակարդակը,
-
Նպաստել Հայոց պետության կայացմանը, ամրապնդմանն ու հզորացմանը:
|