|
Նվիրված
լինելով Հայոց հոգևոր ժառանգության վերակենդանացման գաղափարին և, միաժամանակ, տարված լինելով Տիբեթական Ավանդությամբ`
Ուսմունքով
և ոգով` մենք հիմնել ենք Տիբեթ մտավոր, հոգեբանական և հոգևոր զարգացման
կենտրոն, որն իրականացնում է տարաբնույթ դասընթացներ տարբեր
տարիքային խմբերի համար:
Մեր խորին համոզմամբ, թե մարդկության, թե
ընդհանուր աշխարհի առկա աղետների հիմքն է մարդու շեղումն իր
առանցքից, կյանքի իմաստի աղավաղումը և, արդյունքում,
ներդաշնակության փլուզումը: Այդ իսկ պատճառով մեր ուշադրության
կենտրոնում է մարդու հոգևոր զարգացումը, որի նպատակով կազմակերպում
ենք Հայաստանում միակ և ունիկալ,
անմիջապես Տիբեթից եկած, Տիբեթի լամաներից
փոխանցվող Տիբեթական
Յոգայի /մեդիտացիայի/ դասընթացներ, ինչպես նաև Տիբեթի մասին բաց
դասախոսություններ և անհատական էներգետիկ աջակցություն` անձի և
տան էներգետիկ դաշտի մաքրում, խորհրդատվություն և այլն:
ավելի...
|
Կա հանրահայտ «99-րդ կապիկի» տեսություն, որը մենք անվանում ենք «Լույսի Կրիտիկական
Զանգված»` համապատասխան մարդկանց բավարար քանակն ունակ
է փոխել ողջ Համակարգը: Այս տեսությունն էլ ընկած է
մտավոր,
հոգեբանական
և հոգևոր զարգացմանն
ուղղված մեր
դասընթացների հիմքում:
Մտավոր զարգացումը ենթադրում է ինքնուրույն
վերլուծելու, սինթեզելու և նորանոր գաղափարներ առաջադրելու
ունակության
բարելավումը. Հոգեբանական
զարգացումը ուղղված է անձնային աճին,
ներքին խնդիրների վերհանմանն ու լուծմանը, հոգեկան կայունացմանը,
հոգեբանական տարբեր հմտությունների ձեռքբերմանը. Հոգևոր զարգացումը
նշանակում է ձգտում դեպի ներքին իրական էություն և Տիեզերքի
հետ ներդաշնակություն, և մարդու հոգևոր զարգացումը մենք դիտարկում
ենք կազմակերպության հիմնարար առաքելությունը: Հրավիրում ենք
մասնակցելու մեր դասընթացներին:
ավելի...
|
|
«Պատվո
Ուղի» ծրագիրը երիտասարդության բարոյահայրենասիրական դաստիարակության
մոդել է: Այն հիմնված է Մարտիկի Պատվո Կանոնի վրա և ներառում է
տարբեր մշակույթների Մարտիկի Պատվո Կանոնների համեմատական վերլուծություն
և հայ Մարտիկի հիմնական արժեքներն ու որակները:
Կենտրոնական
գաղափարն է նոր սերնդի ոգևորումը տարբեր մշակույթների Մարտիկի
կերպարներով և բարոյահայրենասիրական դաստիարակությունը նրանց գաղափարներով
և Պատվո Կանոնով...
Ծրագրի շրջանակներում մենք մշակել ենք նաև համայն Հայության
համար ուղեցույց հանդիսացող "Հայկ Նահապետի Պատգամ"...
ավելի...
|
"Ին-Յան կամ Մեծն Դիմակայություն"
"Սեփական ծանրության բեռի ներքո"
Հայոց Ազգային Արժեքային
Համակարգ...
"Այբ-Քե"
Դաստիարակչական Դիցային Այբբենարան
"Ի-Ճինգ" Չինական
Դասական Մեծն Գիրք Փոփոխությունների
|