ՆՀ НА NA


Home


Դիտարկելով տարբեր մակարդակներում առկա բազում խնդիներ` համատարած հոգեբանական օտարացումից մինչև համաշխարհային տնտեսական ճգնաժամ, անբուժելի հիվանդությունների տարածումից մինչև էկոլոգիական հաճախակի աղետներ` մենք եկել ենք ակնառու եզրահանգման ներդաշնակության համընդհանուր ներքին և արտաքին խախտման վերաբերյալ: Դա, իր հերթին, արմատավորված է մարդկության հոգևոր սննկացման մեջ: Հետևաբար, Վերածննդի ուղին կախված է հոգևոր արժեքների և հոգևոր Ուսմունքների վերակենդանացումից:

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ազգն ունի հոգևոր էության ունիկալություն, այնուամենայնիվ, Ճշմարտությունը ունիվերսալ է, ուստի և հնարավոր է ուսումնասիրել տարբեր Ուսմունքներ և զգալ սեփականը

Նվիրված լինելով Հայոց հոգևոր ժառանգության վերակենդանացման գաղափարին և, միաժամանակ, տարված լինելով Տիբեթական Ավանդությամբ` Ուսմունքով և ոգով, մենք հիմնել ենք Տիբեթ մտավոր, հոգեբանական և հոգևոր զարգացման կենտրոն, որն առաջարկում է տարաբնույթ դասընթացներ տարբեր տարիքային խմբերի համար:

Մեր խորին համոզմամբ, թե մարդկության, թե ընդհանուր աշխարհի առկա աղետների հիմքն է մարդու շեղումն իր առանցքից, կյանքի իմաստի աղավաղումը և, արդյունքում, ներդաշնակոության փլուզումը: Այդ իսկ պատճառով մեր ուշադրության կենտրոնում է մարդու հոգևոր զարգացումը, որի նպատակով կազմակերպում ենք Տիբեթյան Ուսմունքի դասընթացներ և անհատական աշխատանք.

  1. Տիբեթական Յոգա-Տանտրա` ինքնակատարելագործմանը և հոգևոր զարգացման ուղղված փուլային հատուկ դասընթացներ փոքր խմբերում /նկարագրությունը տես ներքևում/

  2. Բաց դասախոսություններ Տիբեթի մասին` Տիբեթյան Ուսմունքի, մշակույթի, ավանդական բժշկության և այլ թեմաների շուրջ /յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը ժ.18.00, մուտքը` ազատ/

  3. Անհատական էներգետիկ աջակցություն` անձի և տան էներգետիկ դաշտի մաքրում, խորհրդատվություն /այդ թվում` երազների մեկնաբանություն/ և այլն

  4. Խորհրդատվություն Գուշակություն` "Ի-Ճինգ" Չինական Դասական Մեծն Գիրք Փոփոխությունների հիման վրա:

Դասընթացներն ու խորհրդատվությունը վարում է կազմակերպության նախագահ Էլեոնորա Մանանդյանը, ով արդեն 8 տարի է, ինչ անընդհատ այցելում է Տիբեթ և սովորում Կագյու դպրոցի լավագույն լամաների մոտ:

"Տիբեթական Յոգա-Տանտրա"

Հայաստանում միակ և ունիկալ, անմիջապես Տիբեթից եկած, Տիբեթի լամաներից փոխանցվող ինքնակատարելավորման մեդիտատիվ պրակտիկաների դասընթացների նկարագրություն  

Դասընթացների հիմնական նպատակն է աջակցել անձի ինքնակատարելագործմանն ու հոգևոր զարգացմանը, ինչպես նաև նպաստել ընդհանուր էներգաինֆորմացիոն մթնոլորտի բարելավմանը` Ներդաշնակությանը: Ձեզ յուրահատուկ հնարավորություն է ընձեռվում Տիբեթական դարավոր ավանդական մեթոդների շնորհիվ ճանաչել սեփական ինքնությունը, խաղաղություն և ներդաշնակություն բերել ձեր կյանք` դրանով իսկ փոխելով աշխարհը, և բռնել, ի վերջո, հոգևոր զարգացման և ինքնաիրականացման Ուղին:

Դասընթացներն իրականացվում են փոքր խմբերում /7-8 հոգի/, բաղկացած են տարբեր կուրսերից /մակարդակներից/. յուրաքանչյուր կուրսի տևողությունն է 7 հանդիպում /14 ժամ/. մասնակցի կողմից ակնկալվում է գումարային ներդրում: Բազային /առաջին/ կուրսին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել,  ընդունելությունը կատարվում է դիմումի հայտի և հարցազրույցի արդյունքերի հիման վրա. նախատեսվում է նաև ուղղորդում կազմակերպության այլ դասընթացներին: Դասընթացները ենթադրում են աստիճանական զարգացում, յուրաքանչյուր մյուս մակարդակին անցնելը կատարվում է նախորդ մակարդակում բարձր արդյունքներ դրսևորելուց և սեփական ձգտումները հստակեցնելուց հետո:

Կուրսերի համառոտ նկարագրություն

1-ին կուրս. Տեսական մաս` Փնտրողի Ուղի, Հոգևոր Ուսմունքների Ընդհանրություն, Բուդհայականության Երեք Գանձեր, Ուսմունքի հիմնադրույթներ` 4 Ազնվազարմ Ճշմարտություններ, Կարմա, Անատմավադա, Կշանիկավադա, 8-աստիճանանոց Ազնվազարմ Ուղի, Բուդհայականության Ուղու փուլեր, Տիբեթյան Բուդհայականության` Տանտրայի առանձնահատկություններ և այլն... Պրակտիկ հմտություններ` Մարմնի ճկունության զարգացում, Շնչառական վարժություններ, Ռելաքսացիա, Կենտրոնացում (Ուշադրություն, Դիտողականություն, Զգոնություն, Գիտակցվածություն), Ներքին խնդիրների վերհանում և կարգավորում` կախվածություններից ձերբազատում, Ինքնատիրապետում, սեփական խնդիրների և ցանկությունների վերլուծություն, Բնավորության բարեփոխում, Ներքին էներգիայի կուտակում, բազային մանթրաների տիրապետում և գործածում, Սեռային էներգիայի զարգացում, "Այստեղ և Այժմ" ապրելու հմտություն:

2-րդ կուրս. Տեսական մաս` Յոգայի իմաստն ու տեսակները, ինքնաիրականացման ճանապարհներ Տիբեթական Բուդհայականության մեջ: Պրակտիկ հմտություններ` Կենտրոնացման կատարելագործում, Հիշողության զարգացում , Ինքնաճանաչում, ինքնակատարելագործում, Զգայարանների զարգացում, հույզերի կառավարում, Կյանքի և իրականության վերափոխում, Մտահայման ձևեր ու հմտություններ, Ներքին էներգիայի տիրապետում և զորացում, Սեռային էներգիայի զարգացում, Մանթրաների տիրապետում և գործածում, Կլեշա”-ներից ձերբազատման ուղիների տիրապետում, Յիդամի ընտրություն` ծանոթացում և կապի ստեղծում, Կարեկցանքի ձևավորում, զարգացում:

3-րդ կուրս. Բուդհայականության լավագույն տեքստերի /Սուտրաների և Տանտրաների/ ընթերցումներ ու քննարկումներ, պրակտիկ վարժությունների խորացում:

4-րդ կուրս. Պրաջնյապարամիտայի /Իմաստության կատարելության/ զարգացում:

5-րդ կուրս. Էներգետիկ մարմնի զորացում:

 

Երբ ողջ աշխարհը լի է չարիքով, ներմուծիր բոլոր անհաջողությունները Ազատման Ուղու վրա  /Չեկավա Եշե Դորջե/