|
"Պատվո Ուղի"
ծրագիրը երիտասարդության բարոյահայրենասիրական դաստիարակության մոդել է: Այն հիմնված է Մարտիկի Պատվո Կանոնի վրա և ներառում է տարբեր մշակույթների Մարտիկի Պատվո Կանոնների համեմատական վերլուծություն և հայ Մարտիկի հիմնական արժեքներն ու որակները: Մարտիկն այն անձն է, ով կյանքի յուրաքանչյուր պահը դիտարկում է որպես ճակատամարտ` ընդդեմ Չարիքի և հանուն Բարու` անվախ պայքարելով վեհ արժեքների համար, հաղթահարելով կյանքի բազմաթիվ խոչընդոտներ, հավատարիմ մնալով սեփական սկզբունքներին և անմնացորդ, անձնազոհ նվիրվելով իր Հայրենիքին ու ազգին/ժողովրդին` սերտորեն կապված լինելով իր հետ` մնալով արարող և ներդաշնակ ողջ աշխարհի հետ:
Կենտրոնական գաղափարն է նոր սերնդի ոգևորումը տարբեր մշակույթների Մարտիկի կերպարներով /Հայկական մարտիկ, Ճապոնական Սամուրայ, Ռուսական բոգատիր, Եվրոպական ասպետ, Սկանդինավյան վիկինգ, Տոլտեկների մարտիկ, Պարսկական փահլևան, Կովկասյան ջիգիթ և այլոք, ինչպես նաև տարբեր պատմական մարտական միաբանություններ` Տաճարականներ, Հոսպիտալյերներ, Ասսասիններ և այլն/ և բարոյահայրենասիրական դաստիարակությունը նրանց գաղափարներով և Պատվո Կանոնով.
-
Սերմանել նոր սերնդի մեջ բարոյական և հայրենասիրական բարձր արժեքներ` կարեկցանք ու նվիրվածություն, պատվախնդրություն ու արժանապատվություն, պատասխանատվության զգացում ու հյուրասիրություն:
-
Ծանոթացնել նոր սերնդին տարբեր մշակույթների Մարտիկի պատմական կերպարների գաղափարների, արժեքների և որակների հետ, նպաստել մարտիկի կերպարի և որակների արժևորմանը:
-
Ոգևորել նոր սերնդին պատմական հերոսների գաղափարներով և անհատական սխրանքներով:
-
Նպաստել Մարտիկի ընկալմանը ոչ թե բռնության և դաժանության տեսանկյունից, ինչպես հաճախ տեղի է ունենում, այլ` որպես պայքարի մարմնավորում` հանուն Բարու և ընդդեմ Չարի:
-
Ապահովել նոր սերնդի մտավոր, բարոյական և հոգևոր զարգացում` բարելավելով երևակայությունը, ֆանտազիան, պատկերացումը, ինչպես նաև համագարծակցելու և փոխըմբռնման ունակությունները:
-
Նպաստել երիտասարդության շրջանում սեփական ազգի և Հայրենիքի հետ կապվածության սերտացմանը, Հայոց պատմական ժառանգության և ազգային արժեքների ճանաչմանն ու կարևորմանը:
-
Պետության և հասարակության ուշադրությունը սևեռել կրթության և դաստիարակության անհրաժեշտության` որպես զարգացման կարևորագույն հիմքի, վրա:
-
Վերականգնել և ուժեղացնել Հայոց Դպրոցի դաստիարակչական ֆունկցիան` ապահովելով նոր սերնդի ճիշտ և լիարժեք զարգացումը:
-
Հզորացնել Ազգային Բանակի գաղափարական հիմքը, նպաստել Ազգային Բանակի հեղինակության բարձրացմանը:
Ծրագիրը ներառում է.
-
"Պատվո Կանոն" ընդլայնված
դասախոսություններ բուհերում և դպրոցներում /նախատեսվում
է նաև զորամասերում/,
-
"Պատվո Կանոն" հատուկ մշակված թրեյնինգներ
երեխաների և երիտասարդության
տարբեր խմբերի համար,
-
Բազմաբովանդակ դպրոց-ճամբարներ երեխաների և երիտասարդության
տարբեր խմբերի համար,
-
Կրթամշակութային
մրցույթներ Պատվո Կանոնի շուրջ /Տուրնիրներ/,
-
Կրթամշակութային
զանգվածային միջոցառումներ
/ցուցահանդեսներ, մրցույթներ,
ֆլեշ-մոբ և այլն/:

Ծրագրի շրջանակներում մենք
մշակել ենք "Հայկ Նահապետի Պատգամ"-ը,
որում վկայակոչվում են մեր էությունը մարմնավորող
կերպարները` Հայկ Նահապետ, Վահագն, Սասնա Դավիթ...
Լիահույս ենք, որ այն ուղեցույց
կհանդիսանա հայոց համար:
Պատգամի միջոցով Հայության մեջ հայկյան շունչը
արթնացնելու նպատակով այն պիտի տարածվի նախ և առաջ
Հայոց դպրության օջախներում` և Հայաստանի
Հանրապետությունում, և Սփյուռքում, ինչպես նաև
հայկական բոլոր կազմակերպություններում,
գրասենյակներում և այլն, ինչն էլ ազգային զարթոնքի մեծ
խթան կհանդիսանա:
Սույն ազգանվեր առաքելությունն ի կատար ածելու
համար մենք ակնկալում ենք բոլոր հայրենասեր և բարերար
հայերի աջակցությունը և
դիմում բոլորին նշված
Աստվածահաճո ծրագրի իրականացման համար:
|
|