ՆՀ НА NA


Home


Բարև,

Շնորհակալություն, որ այցելեցիր մեր կայք: Գուցե ծանոթ ես մեզ և մեր գործունեությանը, կամ որոշակի տեղեկություններ են պետք, կամ էլ ինչ-որ բան ես փնտրում, ինչպես և բոլորս. հուսով ենք, որ օգտակար կլինենք:

Կցանկանայի տալ քեզ քո բազմաթիվ հարցերի պատասխանները, կուզեի կիսվել մեր հաջողություններով և պատմել ձախողումների մասին, բայց, երևի, դա չէ կարևորը, այլ այն, որ մենք կանք, ու մեզ իրավունք ենք վերապահում հարցնելու

Գուցե փնտրտուքի մեջ ես…

և պատմություն ուսանելիս` վհատվում, որ անդարձ կորել է Պատվո Կանոնը,

և առասպելներ կարդալիս` երազում Վեհություն ու Անբասիրություն,

և հերոսամարտ դիտելիս` նախանձում Խիզախությանն ու Անձնազոհությանը,

և հեքիաթ լսելիս` տխրում , որ այն հեռացել է, և որ Բարին էլ չի հաղթում…

Պատահում է քեզ հետ,

որ ընկերներիդ հետ շփվելիս` չհասկացված ես մնում,

որ կենցաղային անցուդարձում դժգոհում ես կյանքի միապաղաղությունից և բավարարված չես,

որ շուրջդ նայելով` հանկարծակի գիտակցում ես, որ աշխարհում ինչ-որ բան սխալ է…

ու քեզ միայնակ ես զգում ու անզոր փոխելու կյանքդ և վերացնելու ունայնությունը…

Եթե այդպես է` իմացիր, որ մենակ չես,

որ Կայծ ես կրում և դրանով իսկ արդեն ուժեղ ես,

և որ, միասին լինելով, կարող ենք Կրակը վառել, որը կվերադարձնի ամենը…

….Դարեր կանցնեն, և մեր ժամանակների մասին պատմաբանները կգրեն պարզապես` <<փոխակերպվող շրջան, զուգակցված օրինաչափ տնտեսական ճգնաժամով, հասարակության բևեռացմամբ և թշվառությամբ>>, և պատմություն ընթերցողները ուղղակի կթերթեն էջը` այդպես էլ չիմանալով` ինչպես էինք ապրում: Ինչպես անշահախնդիր աշխատում էինք, անհույս երազում և անմնացորդ պայքարում` չմտածելով արդյունքի, այլ միայն ուղու մասին: Ուղու, որով մեզ տանում էր, պահպանում և միաժամանակ ծանրաբեռնում Անբասիրությունը: Եվ միայն մեկ բան էինք միշտ գիտակցում. ամենը փոշի է, դատարկություն, և միակ բանը, ինչը քո ուժերում է` պատասխանատվություն կրել յուրաքանչյուր քայլի համար և ամեն վայրկյան պայքարել այնպես, իբրև դա է քո Արմագեդոնը:

Էլեոնորա Մանանդյան,

<<Նոր Հայաստան>> Հումանիրտար աջակցության կենտրոն հ/կ նախագահ